ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:
Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վարդան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հենց գյուղամիջում:
«Մարդիկ իրենց բակերից տեսել են տաքսին, լսել են գոռգոռոցներ, մեկ էլ տեսել են, որ վարորդին ինչ-որ մեկը մեքենայից դուրս է գցում` վիզը կտրած վիճակում: Արագ ոստիկանություն են զանգել ու մի 15 րոպեի ընթացքում հանցագործին բռնել են»,- պատմել է գյուղապետը: