ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում Ադրբեջանի գործողությունների դատապարտելու բացակայությունն օգտագործվում է պաշտոնական Բաքվի կողմից սադրիչ գործողությունները շարունակելու համար, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Վերջին շրջանում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները խոսում են այն մասին, որ այս երկիրն իրեն հակադրելով ոչ միայն միջազգային հանրությանը, քաղաքակրթության բոլոր հնարավոր չափանիշներին, դառնում է անկանխատեսելի, վտանգավոր», — ասաց Ֆարմանյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ոչ համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն պարագայում, երբ հայկական ԶՈՒ-ն ներկայացրել է բոլոր հնարավոր փաստարկները, որոնք վկայում են, թե կողմերից որն է հաղթել հրադադարի ռեժիմը, ով է ձեռնարկել ռազմական էսկալացիայի փորձ։
«Մենք պետք է կարողանանք միջազգային միջնորդներին տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դա ծխածածկույթ է օգտագործում իր հերթական ապակառուցողական ձեռնարկների համար»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Փետրվարի 25-ին, ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Արցախի բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ:
Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: