00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սեպտեմբերի 3»-ը փոխեց համաձայնագրի անունը

© presidentПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ СОВЕТА ЕВРОПЫ ДОНАЛЬДОМ ТУСКОМ
ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ СОВЕТА ЕВРОПЫ ДОНАЛЬДОМ ТУСКОМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի աշխատանքային այցը Բրյուսել անմիջապես ասոցացվեց մի համաձայնագրի հետ, որը, սակայն, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չէ այլևս:

Իհարկե, ենթադրվում էր, որ քննարկումների հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը, որը գրեթե պատրաստ է նախաստորագրման։ Եվ այսօր արդեն հայտնի է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Հայաստանի նախագահի հանդիպման առանցքային թեման շրջանակային նոր համաձայնագիրն է եղել:

«Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը», — հայտարարել է նախագահ Սարգսյանը:

ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ СОВЕТА ЕВРОПЫ ДОНАЛЬДОМ ТУСКОМ - Sputnik Արմենիա
Հայաստան-ԵՄ համագործակցությունն ակտիվացել է. Նախագահը հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ

«Ռոսիա Սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Եվ այս համատեքստում հաճախ էր խոսվում այն մասին, որ ՌԴ-ն դեմ չէ նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն չի հակասում ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը։

Հայաստանի «և՛…և՛»-ի քաղաքականությունը հաղթեց

2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին, փոխեց գործողությունների ողջ ընթացքը։ Սկսվեց ՀՀ- ԵՄ համագործակցության նոր փուլ։ Շուրջ 3.5 տարի բանակցելուց հետո, 2013թ. Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանը չնախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2010թ.-ից։

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը նախընտրեց «և՛…և՛»-ի քաղաքականությունը` ցույց տալով, որ այդպիսով չի հրաժարվում ԵՄ-ի հետ մերձենալուց, միաժամանակ, հերքելով տեսակետը, թե որոշումը կայացվել է ՌԴ-ի ճնշման ներքո։ ԵՄ-ի ներկայացուցիչները նշեցին, որ պետք է տարանջատում լինի այն երկրների միջև, որոնք ձգտում են խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ, և նշվում էր, որ պետք է որդեգրել ոչ թե «և՛…և՛»-ի, այլ՝ «կա՛մ…կա՛մ»-ի քաղաքականություն:

Օրակարգը «խմբագրվեց», բայց չբեկանվեց

ՀՀ-ԵՄ հարաբերություններում տիրում էր անորոշություն։ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն ու ՀՀ-ն ընդունեցին, որ ավարտել են բանակցություններն Ասոցացման Համաձայնագրի շուրջ՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի ոլորտը, սակայն չեն շարունակի նախաստորագրման գործընթացը՝ Մաքսային միության շրջանակում Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների պատճառով։ Թեև քաղաքական ու առևտրային երկխոսությունը շարունակվեց այն ոլորտներում, որոնք համադրելի էին Մաքսային միությունում ՀՀ-ի ունեցած նոր պարտավորությունների հետ։

ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ ЕНП ЖОЗЕФОМ ДОЛОМ - Sputnik Արմենիա
Նախագահ. Չենք ցանկանում ևս մեկ անգամ ընկղմվել պատերազմի մղձավանջի մեջ

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը մի քայլ հետ է «Ասոցացման համաձայնագրի» և «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի» ստորագրումից, բայց ԵՄ-ը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդակություն տրամադրել այն ոլորտներին, որոնք համատեղելի են պաշտոնական Երևանի ստանձնած նոր պարտավորությունների հետ: Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հայտարարել էր.

«Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը «խմբագրեց», բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը»:

2015թ. հունվարի 2-ին Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին: Եվրոպան շարունակում էր ողջունել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հետագա համաձայնագրի շուրջ ձեռքբերված ընդհանուր պատկերացումները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսություն վարելուն, Ավիացիոն համաձայնագրին, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայտարարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին լիակատար աջակցության մասին։

Այսպիսով՝ համագործակցության հիմնական ձևերը շարունակվեցին, որոնք համադրելի են ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի առջև ունեցած պարտավորությունների հետ։ Հայաստանը դիտարկվեց որպես փորձարարական երկիր՝ նոր գործընկերության դաշտում։

Շրջանակային փաստաթղթի «շրջանակը» գծվեց

2015թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրին: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նկատեց. «Կարծում եմ՝ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության ցանկությունն է նոր շրջանակային համաձայնագրում ընդգրկել առավելագույնը, ինչի մասին կարող ենք պայմանավորվածության գալ»։

Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Եվրամիության հետ բանակցությունները մոտենում են ավարտին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ կասկած անգամ չունի, որ այս տարի կստորագրվի ԵՄ-ի հետ շրջանակային կոնվենցիան և հեռանկարն, ըստ նրա, բավական լավատեսական է:

Իսկ ենթադրությունները, թե Երևանը «Ռուսաստանից թույլտվություն է հարցնում» ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համարել էր ոչ կոռեկտ:

«Մենք որևէ մեկի թիկունքում բանակցություններ չենք վարում», — ասել է նա:

Նախարարը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ձեռնարկել որևէ բան, որը կարող էր հակասել իր ռազմավարական գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետևաբար, ըստ նրա, հազիվ թե ինչ-որ առարկություններ լինեն:

«Ջուրը չթռած՝ հոպ մի ասա»

Ակնհայտ է, որ ԵՄ-ը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից միայն մեկ նպատակով՝ Հայաստանն իրենից չհեռացնելու համար։ ԵՄ-ը, բնականաբար, չի կարող անտեսել ռուսական գործոնը տարածաշրջանում, իսկ թե որտեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, բոլորիս է հայտնի: Դա կնշանակեր լուրջ դիմակայություն նախ և առաջ Ռուսաստանին։ Իսկ փաստը, որ անհամեմատ տարբեր է շրջանակային համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրից, ոք չի կարող ժխտել: Այսօր ՀՀ-ը ԵՄ-ի հետ փոխզիջումային համաձայնագրի շուրջ է բանակցում։

Թեև նոր փաստաթղթի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նոր համաձայնագրում գերակայելու է քաղաքականը, իսկ տնտեսական մասը հարմարեցված է ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Միաժամանակ, նկատենք, որ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերությունների հարցում ԵԱՏՄ անդամների շարքում Հայաստանը բացառիկ դիրքում է և ունի լավ հարաբերություններ: Հայաստանի այս կարգավիճակը կարող է ժամանակի ընթացքում նաև կապող օղակ հանդիսանալ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև։ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը դիտարկվում է նաև այս լույսի ներքո:

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում` «ջուրը չթռած հոպ մի ասա»։ Դեռևս դժվար է միանշանակ ասել՝ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի չստորագրման համար խանգարող հանգամանքներ կան, թե չկան:

Русская версия

Լրահոս
0