ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նախալեռներում՝ մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ: