ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական կամքով դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից»,- ասաց Սահակյանը։
Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «ակնհայտ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»: Այդ պատճառով էլ նա դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից։