ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութի նկարագրություն է ներկայացրել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է հակառակորդը նախահարձակ լինում, ապա պատասխան կրակից հետո, կորուստներ թողնելով շփման հատվածում, հեռանում:
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։