ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի- Sputnik. Fight Nights Global պրոմոուտերական ընկերությունը հայատարարության համաձայն՝ հայ մարզիկի հետ պայմանագիրը խզվել է էթիկայի կանոնները խախտելու պատճառով:
Ըստ ընկերության՝ կանոնների խախտումն արտահայտվել է քաղաքական բովանդակությամբ պաստառ ցուցադրելով: Մարտիկների պայմանագրերում կան կետեր, որոնք նվիրված են այդ հարցերին եւ պահանջում են պարտադիր պահպանել դրանք,- ասված է Fight Nights-ի հայտարարության մեջ:
«Այլ ազգերի հանդեպ ցանկացած տեսակի անհարգալից վարքի դրսևորումներն անթույլատրելի են: Քաղաքական բովանդակությամբ հանդես եկող եւ մարդկանց վիրավորող բոլոր մարզիկները պետք է պատժվեն: Նմանատիպ բոլոր դեպքերը մանրակրկիտ քննարկում է փորձագետների հանձնաժողովը»,- ասել է Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը:
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Խիմկիում անցկացված Fight Nights խառը մենամարտերի մրցաշարում Վարդան Ասատրյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Հաղթանակից հետո հայ մարտիկը ծածանել էր Հայաստանի ու Արցախի դրոշները: