«Համաշխարհային կրթության բաց դռների օր» հանդիպում-խորհրդատվության ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Իռլանդիայի, Հոլանդիայի, Կանադայի, Չեխիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Մալթայի վարկանիշային համալսարանների, IB դպրոցների և ամառային ճամբարների ներկայացուցիչները մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն բակալավրի, մագիստրոսի, դոկտորական ծրագրերի, կրթաթոշակների և ամառային ծրագրերի վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն էին Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերի համակարգող Անտոն Կոտովը, INTO համալսարանների ցանցի ընդունելության հարցերի համակարգող Քրիստինա Կուշնիրովան, «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր, գործադիր-տնօրեն Գայանե Եղիազարյանը: