00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. ԵԱՏՄ շահերի բախումն ինտեգրման գործընթացի մաս է

© Photo : official site of the President of RAТигран Саргсян
Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ–ում ուսումնասիրում են Եվրամիության փորձը` առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների միջև ծագող տարաձայնություններն ինտեգրման նորմալ գործընթացի մաս են, ուրբաթ Բեռլինում լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Նա մասնակցել է ԵԱՏՄ-ի նկատմամբ գերմանական բիզնեսի վերաբերյալ հարցման շնորհանդեսին, որն անցկացրել են Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովը և Գերմանա-ռուսական արտաքին առևտրի պալատը։ Հարցման համաձայն, գերմանացի գործարարների շուրջ երեք չորրորդը, որոնք աշխատում են Ռուսաստանում, հանդես են գալիս արտաքին առևտրի ոլորտում Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության օգտին։

«Ակնհայտ է, որ առկա է շահերի բախում։ Սակայն մենք ունենք ինտեգրման գործընթաց, որը պետք է անցնենք, որովհետև կան արգելքներ և սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են մեր ընդհանուր շուկայի լիարժեք իրագործմանը»,- ասել է Սարգսյանը և ավելացրել, որ դա բնական գործընթաց է, թեև` ցավոտ։

Սարգսյանի խոսքով` ԵՄ-ի փորձը շատ արժեքավոր և կարևոր է ԵԱՏՄ-ի համար` այդ տարաձայնությունները հաղթահարելու համար, որոնք, նրա կարծիքով, կարող են ծագել առաջիկայում։

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այդ փորձը, այն տարաձայնությունները, որոնք եղել են Եվրամիությունում, օրինակ, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կոնկրետ վեճեր են ընթացել»,- ասել է։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:

Русская версия

Լրահոս
0