ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Մրցումներին մասնակցում են Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների զինծառայողները, քաղաքացիական անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամները:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ավելի քան 1000 մասնակիցների շրջանում մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, դահուկներով փոխանցավազքի, պարանի ձգման, ծանրաքարերի և ուժային եռամարտի մրցումներ են անցկացվում:
Խաղերի և փոխանցավազքերի մի մասն անցկացվում են ռազմակայանի հրապարակում, մարզադաշտերում և մարզահրապարակներում, մյուս մասը՝ Գյումրիի զինվորական կայազորի մարզահամալիրներում և մարզասրահներում:
Մրցումների բոլոր մասնակիցներին, որոնք մրցանակային տեղեր կզբաղեցնեն, միավորման հրամանատարը հանդիսավոր պայմաններում հուշանվերներ և պատվոգրեր կհանձնի:
Մարզական մրցումները կավարտվեն զանգվածային դահուկավազքով:
Մարզական միջոցառումներից հետո մրցումների մասնակիցների և հրավիրված հյուրերի համար կազմակերպվել է մշակութային-ժամանցային ծրագիր՝ զանգվածային զբոսահանդեսներով, համերգով և զինվորական շիլայի հյուրասիրմամբ: