ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է` եղանակը տաքացել է։ Այս մասին նա գրառում է արել Facebook սոցիալական ցանցում
«Այսօր լուսադեմին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում եղանակը տաքացել է 10-15 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։
Նրա խոսքով` եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում —20-ից —22 աստիճան էր, ապա այսօր —7-ից —8 աստիճան է: