00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքացի-դիտորդը» գործակցում է դիտորդ հանդես եկող սփյուռքահայ հայտնիների հետ

© Арменуи Мхоян Выборы в Гюмри
Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության կազմում արդեն 2800 մարդ գրանցվել է՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար:

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիային պատմում է կազմակերպության գործունեության մասին ու ներկայացնում իրենց փորձը:

-Պարոն Գրիգորյան, վերջին տվյալներով 2800 գրանցված դիտորդ կա արդեն: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ սկզբունքով են հավաքագրվում և ի՞նչ աշխատանք են անելու ի վերջո:

Հավաքագրումը կատարում ենք երկու ճանապարհով: Ունենք կայք, որի միջոցով հայտարարություն է տարածվում: Համապատասխան հղումով քաղաքացիները մտնում և գրանցվում են: Մենք ստանում ենք տվյալները, ուսումնասիրում և սկսում ենք աշխատել նրանց հետ:

Камера заключения - Sputnik Արմենիա
Դիտորդական խմբի և ԱՆ Քրեակատարողական վարչության հայտարարությունները հակասում են իրար

Բացի այդ, մեր ընկերները, մենք դիմում ենք մարդկանց, որոնց ճանաչում ենք և գիտենք, որ նրանք կարող են հանդես գալ այդ դերում, առաջարկում ենք դառնալ քաղաքացի դիտորդ: Այս պահին գրանցվածների հիմնական մասը ՀՀ տարածքում ապրող մարդիկ են, բայց նաև կան քաղաքացիներ սփյուռքից՝ այս պահին մոտ 250 մարդ: 2800 գրանցված դիտորդներից մոտ 2000-ի համար մենք արդեն կազմակերպել ենք թրեյնինգներ:

-Ապրիլի 2-ին 2000-ից ավելի տեղամաս կլինի հանրապետությունում, կհասցնե՞ք բոլոր տեղամասերում ունենալ դիտորդներ:

Մոտ 2000 ընտրատեղամասից 1750-ում մենք կներգրավենք 3500 դիտորդի, ամեն ընտրատեղամասում՝ երկուական: Դա նշանակում է ընտրողների մոտ 98 տոկոսի քվեարկության պրոցեսը վերահսկողության տակ կլինի:

-Ասացիք, որ նաև սփյուռքից ներգրավվածություն կա: Գիտենք, որ հայտնի մարդիկ են դիտորդական առաքելություն իրականացնելու՝ Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանկյան, ինչպե՞ս եք գործակցում նրանց հետ:

Մենք մի քանի հանդիպում ենք ունեցել Արսինե Խանջյանի հետ, որը կապի մեջ է և՛ Ատոմ Էգոյանի, և՛ Սերժ Թանկյանի հետ: Փորձում ենք համատեղ կոորդինացնել աշխատանքը: Մենք կոչով հանդես ենք եկել, և սփյուռքը պատրաստակամություն է ցուցաբերում մասնակցելու:

-Նախկինում «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչները բոլորովին այլ տեսակի ընտրության են հետևել: Հիմա, ըստ էության, ընտրողի համար բարդացել է գործընթացը, դիտորդի վրա փոփոխություններն ինչպե՞ս են անդրադառնում:

Իրականում, ընտրական ընդհանուր գործընթացն է բարդացել, բայց մենք էլ ենք մեր աշխատանքի ձևը փոխել: Եթե նախկինում դիտորդների համար մեկ դասընթաց էինք անցկացնում, ապա այս անգամ կունենաք 2 դասընթաց, որպեսզի ամբողջ մեխանիզմը կարողանանք ներկայացնել նրանց:

-Պարոն Գրիգորյան, հատկապես ի՞նչ խախտումների վրա պետք է իր ուշադրությունը սևեռի քաղաքացի դիտորդը: Դուք ունե՞ք ցանկը, թե հատկապես, որ դեպքերում պետք է ահազանգել:

Օրինակ՝ օրենքին համապատասխան ընտրատեղամասում պետք է համապատասխան քանակի քվեատուփ լինի, իրարից համապատասխան հեռավորությամբ, հետևելու ենք դրան ու ոչ միայն դրան:

Лидер группы System of a down Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Մեր նպատակն է, որ ընտրական գործընթացն անցնի օրենքի տառին համապատասխան:

Իհարկե, ունենք համապատասխան ցուցակ, թե որոնք են հիմնական ընտրախախտումները, որոնց նախկինում հանդիպել ենք և մտավախություն ունենք, որ այս անգամ էլ կարող են կրկնվել: Դրանց մասին մեր դիտորները տեղեկացված են:

-Կամավորության սկզբունքով են ձեր դիտորդները մասնակցում ընտրությանը, կասեք՝ ի՞նչ երաշխիք, որ ինչ-որ մի պահի, ինչ-որ շահից ելնելով նրանք չեն փոխի իրենց առաքելության նպատակը:

Մեր երկարամյա փորձը օգնում է ընտրական գործընթացում հնարավորինս ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք միայն կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Եթե իրենք շեղվում են իրենց առաքելությունից, քաղաքական օրակարգ են սկսում թելադրել, մենք հրաժարվում ենք նրանցից: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, օրինակ, մոտ 1000 դիտորդ ենք ունեցել և ընդամենը արձանագրել ենք 2-3 նման խնդիր:

Լրահոս
0