ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ականատես դարձած եվրոպացի հինգ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին, կցուցադրվի Հոլիվուդում, Paramount Pictures-ի կինոթատրոնում։
Հայկական սփյուռքի ջանքերով մարտի 5-ին կկայանա առաջին ցուցադրությունը։ Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, հերոսները` իրական մարդիկ` Ալմա Յոհանսոնը (Շվեդիա), Մարիա Յակոբսենին (Դանիա), Բոդիլ Կատարինե Բյորնը (Նորվեգիա), Աննա Հեդվիգ Բյուլը (Էստոնիա), Քարեն Եփփեն (Դանիա)։
Ֆիլմում ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը քայլում է Հայոց ցեղասպանության հինգ հերոսուհի փրկիչների ուղիներով։ Սեփական անձը վտանգելով՝ այս մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայ որբերին ու գաղթականներին եւ փրկեցին հազարավոր կյանքեր։
Ֆիլմը կցուցադրվի անգլերեն և հայերեն տարբերակներով։
