ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Mirror պարբերականի վարկածով ներառվել է Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի սիմվոլիկ հավաքականի կազմում։
«Հայ փլեյմեյքերը բարձրակարգ խաղ ցուցաբերելով` սկսում է առավել մեծ դեր խաղալ հավաքականում։ Ոսկերչական, խելացի փոխանցումը Մարկուս Ռեշֆորդին՝ հակառակորդի ամբողջ կենտրոնական գոտով. միայն այդ դրվագը «Բլեքբերիի» դեմ խաղում բավական էր, որպեսզի Մխիթարյանին ներգրավեինք մեր հավաքականի կազմում, սակայն նա գերազանց խաղ ցուցաբերեց ամբողջ խաղի ընթացքում»,- գրում է Mirror-ը։
Ավելի վաղ հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր լավագույն խաղացող «Բլեքբերն Ռովերս»-ի դեմ խաղում։ Ինքը` Մխիթարյանը, Twitter-ի իր էջում նույնպես մեկնաբանել է խաղը, կատարելով հետևյալ գրառումը. «Ինչ հրաշալի խաղ էր այսօր երեկոյան։ #EmiratesFACup-ի հաջորդ փուլ։ Երկրպագուները հրաշալի աջակցություն ցուցաբերեցին»։