ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՌԴ քաղաքացիները կկարողանան ներքին անձնագրերով Հայաստան մեկնել փետրվարի 23-ից։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզային ռեժիմի համաձայնագրում կատարված փոփոխությունները, որի համաձայն` Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել իրենց ներքին անձնագրերով»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցություններից հետո ասել է Լավրովը։
С завтрашнего дня граждане @Russia могу въезжать в @Armenia по внутренним паспортам pic.twitter.com/Jex4ZC9uub
— Tigran Balayan (@tbalayan) 22 февраля 2017 г.
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր հարցի տեխնիկական հնարավորություններն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի սկսվի ներքին անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։