ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը:
Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Արարատի մարզի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում առկա է մառախուղ:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: