Կարեն Զադոյան
Նիստերի ժամանակ խոսվել է բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց չեզոքացման ուղղված առաջարկների մասին։
«Մենք առաջարկել էինք մի ձևաչափ, որ վստահության մթնոլորտում հնարավոր լինի վերհանել կոռուպցիոն ռիսկերը` քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, բիզնես ասոցիացիաներ և կառավարության համապատասխան մարմիններ»,- ասաց Զադոյանը։
Ըստ նրա` նշված ձևաչափով փորձ է արվում ռիսկերը հատկորոշել հինգ ոլորտում` մարքսային, հարկային, ազատ տնտեսական մրցակցություն, պետական գնումներ, լիցենզիաներ և թույլտվություններ։

