ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Այս մասին նշված է ԱԻՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: