Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանին Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոս է շնորհվել։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է... 21.02.2017, Sputnik Արմենիա
Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանին Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոս է շնորհվել։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում ռեժիսորի կյանքից։
Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանին Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոս է շնորհվել։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում ռեժիսորի կյանքից։
Էգոյանի եգիպտահայ ծնողները` Ջոզեֆ Յեղոյանը և Շուշան Դևլեթյանն իրենց որդուն անվանել են Ատոմ` ի նշան Եգիպտոսում միջուկային ռեակտորի շինարարության ավարտի:
Էգոյանը պատմում է, որ երիտասարդ ժամանակ ի նշան բողոքի հրաժարվել է հայերեն խոսել այն բանից հետո, երբ հայրենիքի հետ կապը խորհրդանշող սիրելի տատիկին տեղափոխել են ծերանոց:
Նկարիչ Արշիլ Գորկու կերպարն այնքան հոգեհարազատ է Էգոյանի համար, որ ռեժիսորը ոչ միայն Գորկուն «Արարատ» ֆիլմի գլխավոր հերոս է դարձրել, այլ նաև նրա պատվին որդուն կոչել է Արշիլ:
Էգոյանն առանձնակի սեր ունի դասական երաժշտության հանդեպ: Այսպես` 6 մասանոց «Ոգեշնչված Բախով» մրցանակակիր հեռուստաալմանախի «Սարաբանդա» ֆիլմը` աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի մասնակցությամբ, նկարահանել է Ատոմ Էգոյանը։
Էգոյանի կարիերայում կա մեկ այլ կարևոր ալմանախ` «Յուրաքանչյուրն իր կինոն ունի» անվանումով, որի նկարահանումների համար Կաննի կինոփառատոնը հրավիրել էր 36 ռեժիսորի 26 երկրից և 5 մայրցամաքից: Նրանցից մեկն էլ Ատոմ Էգոյանն էր:
1987 թվականին Մոնրեալի կինոփառատոնում գերմանացի նշանավոր ռեժիսոր Վիմ Վենդերսը «Երկինքը Բեռլինի վրա» ֆիլմի համար իրեն շնորհված 5000 ԱՄՆ դոլար մրցանակը փոխանցեց երիտասարդ ռեժիսոր Ատոմ Էգոյանին`այդպիսով իր հիացմունքն արտահայտելով ռեժիսորի վաղ շրջանի ֆիլմերի նկատմամբ։