ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբեռնին»: Այդ խաղում հիասքանչ գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մեր ֆուտբոլիստը հանդիպումից հետո twitter-ի իր էջում գրառում է կատարել.
«Ինչպիսի խաղ էր այս երեկո. Գավաթի խաղարկության հաջորդ փուլում ենք: Ցնցող աջակցություն էր ժամանած երկրպագուների կողմից»,- գրել է հայ ֆուտբոլիստը:
What a game tonight! Through to the next round #EmiratesFACup!Stunning support from traveling fans 🔴👊🏼 #mufc pic.twitter.com/qaw8z3EvVf
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 19 февраля 2017 г.
«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել «Բլեքբեռնի» հետ խաղում։
After another piece of #MickiMagic to set up United's first goal, you voted @HenrikhMkh the Man of the Match.
— Manchester United (@ManUtd) 19 февраля 2017 г.
Nice one! #MUFC pic.twitter.com/9pSBJNPvwr