ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-22-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Եթե փետրվարի 18-ի գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև —18 աստիճան, ցերեկը՝ —3-ից մինչև —5, ապա արդեն փետրվարի 22-ին գիշերը ամենցածր ջերմաստիճանը կլինի —16, իսկ ցերեկը կարձանագրվի —1 —ից —3 աստիճան: