00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրմշտոց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների միջև. Պատրիարքի ընտրության թնջուկը

© AravotАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգևորականները երկու տարբեր հանդիպումներ են անցկացրել` Պոլսո հայոց պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված ճգնաժամին լուծելում տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներից մեկում են հավաքվել հայկական հիմնադրամների առաջնորդներից, ազդեցիկ հայերից կազմված խումբը, որոնց մեջ եղել է նաև հայ կին պատգամավոր Սելինա Դողանը։ Միևնույն ժամանակ գաղտնի հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Հիմնադրամից եկող «կոյուղու հոտն» ու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները

Աթեշյանի շուրջ հավաքված խումբը հանդիպման վերջում արձանագրություն էր ստորագրել, որտեղ նշվել էր, որ եպիսկոպոս Մաշալյանն ու արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնության են եկել ու պատրիարքի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 28-ին, իսկ մինչ այդ փոխպատրիարքի պաշտոնում շարունակելու է մնալ արք․ Արամ Աթեշյանը։

Այս հանդիպումն ու, հատկապես, հանդիպման արձանագրությունը խիստ վրդովեցրել են դրսում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին։ Կրքերն այնքան են թեժացել, որ սկսվել է հրմշտոց ու վիրավորանքներ, որի պատճառով դեպքի վայր են կանչվել ոստիկաններ։

Հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Թորոս Ալջանը հայտարարել է, թե չի ճանաչում ընդունված արձանագրությունը, քանի որ այն հրեշավոր քայլ է իրավական առումով անթույլատրելի։

Հայ կին պատգամավոր Սելինա Դողանը ասել է, որ սա խնդրի հիմնարար լուծում չէ, դրանով Աթեշյանը շարունակելու է ղեկավարել պատրիարքարանը։

Նշենք, որ արձանագրության մեջ հիշատակվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգևոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից 15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։

Արձանագրության մեջ նշվել է նաև, որ մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։ Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններին։

Լրահոս
0