«Հայկական ժամանակ». Պետք է աշխատի
Թերթի տեղեկություններով` իշխանությունը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման էենթարկել և պատվիրել ընտրության ժամանակ աշխատել իրենց համար։
«Գագիկ Խաչատրյանը ծննդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես` ջերմոցներ, կաթնամթերքի գործարան և աշխատողներ ունի։ Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջանում աշխատել և Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել»,-գրում է թերթը։
«Ժամանակ». Փողի կրիզիս
Թերթը գրում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։
«Մինչ օրս նրանք չեն վճարել նախընտրական շտաբերի համար վարձակալած տարածքների համար։ Մարզային շատ գրասենյակներ, որոնք բացվել էին, փակվել են։ Նախկինում դաշինքին ֆինանսապես օգնում էր Սեյրան Օհանյանը, բայց ոչ առատաձեռնությամբ։ Այժմ ֆինանսական հարցերով զբաղվում է Սամվել Բաբայանը։ Քաղաքական մասով որոշումը կայացնում է Անդրանիկ Թևանյանը»,-գրված է հոդվածում։
«Չորրորդ իշխանություն». Նախընտրական շանտղություն
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ երբ նախորդ ընտրություններից առաջ հայտարարում էր, թե ընտրողները դաշնակներին թողած` գնում «շան տղերքին» են քվեարկում, «շան տղերք» ասելով նկատի ուներ բոլորին, բացի Դաշնակցությունից։
«Էվոլյուցիան ակնհայտ է։ Նախորդ ընտրությունից հետո Դաշնակցությունն, ինչպես հայտնի է, կոալիցիոն հուշագիր ստորագրեց «շան տղերքի» հետ և մի քանի պորտֆել ստացավ։ Կամ, եթե արդեն շնային լեզվով ենք խոսում, «թուլափայ»։ Իսկ ընդհանրապես նորմալ է, որ Աղվան Վարդանյանը ջերմ հարաբերություններ ունի «շան տղերքի» հետ։ Կատուները մկների դասակարգային թշնամիներն են, իսկ շները միշտ հալածում են կատուներին, այնպես որ` մկներն ու շները համարյա բնական դաշնակիցներ են»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ». Վարչապետի պաշտոնի կռիվը դեռ շարունակվում է
Իշխող ՀՀԿ-ի նեսում արշալույսները խաղաղ չեն։ Թերթը գրում է` մի կողմից կուսակցության ներսում լուրջ դժգոհություններ է հարուցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակը, մյուս կողմից շարունակվում է ինտրիգը, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականի ապրիլից, երբ գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը։
«Ինչպես հայտնի է` Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետից ու կառավարության մյուս անդամներից պահանջվում է, որ նրանք առնվազն վերջին չորս տարում լինեն ՀՀ մշտական բնակիչ։ Այդ առումով հարցականի տակ է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հավանականությունը, քանի որ 2011 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը նա բնակվել է Մոսկվայում։ Մշտական բնակության պահանջին չհամապատասխանելու պատճառով Կարեն Կարապետյանն այսօր ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Բայց ԸՕ 80-րդ հոդվածը սահմանում է` «Քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է»։ Ում հիմա չի բացառվում, որ 2018 թվականի ապրիլին պարզվի` նա, այնուամենայնիվ, 731 օր գտնվել ՀՀ-ում»,-գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Վերաարտահանել ենք
2016 թվականի սկզբին հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկի արտահանումը Ռուսաստան կարելի է փաստարկված համարել։ Դա երևում է «Եվրասիա. էքսպերտ» պարբերականի` երեկ հրապարակված մի ցուցանիշից։
«Հրապարակման մեջ նշված է, որ ամբողջ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 36 հազար տոննա լոլիկ։ Իսկ միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 30 հազար տոննա էր։ Ստացվում է, որ տարվա երկրորդ կեսին արտահանվել է ընդամենը 6 հազար տոննա։ Բնական հարց է առաջանում, թե ինչ է աճեցվել այն ջերմոցներում երկրորդ կիսամյակի ընթացքում, որտեղ իբր աճեցվել է արտահանվող լոլիկն առաջին կիսամյակում։ Նշենք, որ վերը նշված պարբերականը կասկածի տակ չի դնում Հայաստանի միջոցով թուրքական լոլիկների վերաարտահանման փաստը և նշում, որ դրա ընդհանուր ծավալը 2016-ին կազմել է մոտ 22 միլիոն դոլար»,- գրում է թերթը։