00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. « ՊԵԿ-ի պատրաստած փաստաթուղթը՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ վճռական է»

© Пресс-служба Правительства РАЗаседание Правительства РА
Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Այսօր կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են ևս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով:

Бананы - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը պատրաստ է բանանի թեման քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը և ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակոռուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման և արտահանման գործընթացի հետ և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել: Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ»:

Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Ներկայացված ներդրումային ծրագրերից 345-ն իրատեսական է»

Վարչապետը ՊԵԿ-ին և Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները և ներկայացնել դրանց լուծման տարբերակներ:

Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները և նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաև ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին և ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը և այլն:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում:

Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ և այլն:

 

Լրահոս
0