ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է դիմում հայտ և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ (30 միավոր՝ 30 առավելագույնից):
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:
Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող երեք քաղաքացիներ հանձնել են հայերենի իմացությունը ստուգող քննություն և ստացել համապատասխան տեղեկանք: