00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օսկանյան. Հայաստանը և Ղարաբաղը պետք է մեկ պետություն դառնան

© Sputnik / Asatur YesayantsНовый политический союз "Дашинк". Вардан Осканян
Новый политический союз Дашинк. Вардан Осканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագիտական մեթոդները թույլ են տալիս հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստի միջազգային ճանաչմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը կամ Հայաստանի հետ նրա միավորման փաստի ընդունումը լիովին հնարավոր է միջազգային մեթոդներով, ասաց Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը։

«Կարելի է հասնել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչմանը։ Ես տեսնում եմ այդ ուղին, կարծում եմ, որ կարելի է հանգել դրան։ Իմանալով ներկա գործընթացները, իմանալով միջազգային հանրության մոտեցումները` ճիշտ դիվանագիտության դեպքում կարելի է հասնել դրան», — ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով, եթե ընտրողներին նման հնարավորություն ընձեռվի, ապա նրանց դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան») կարող է հասնել նման արդյունքի` ամենակարճ ճանապարհով։

Այդ հայտարարությունը Օսկանյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքի հիմնական նախընտրական խոստումներից է։

Новый политический союз Дашинк. Сейран Оганян - Sputnik Արմենիա
Օհանյան. «Մեզ պետք է նոր քաղաքական վերնախավ»

Օսկանյանը նաև նշեց, որ Ղարաբաղում գալիք սահմանադրական փոփոխություններն արդարացված կլինեն, եթե դրանք չդառնան իշխանության վերարտադրության մեխանիզմ։

«Ես ուզում եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հավատարիմ մնա իր ընտրած ժողովրդավարական ճանապարհին։ Ղարաբաղը հաճախ առաջ է եղել Հայաստանից, շատ ոլորտներում օրինակ է ծառայել մեզ համար, օրինակ, ընտրությունների հարցում», — ասաց Օսկանյանը։

Օսկանյանի խոսքով` ցավալի կլինի, եթե Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումը, ինչպես Հայաստանում, ծառայի ինչ-որ մեկի վերընտրմանը։

Սակայն Օսկանյանը դրական է վերաբերվում հիմնական օրենքի փոփոխությանը` նշելով, որ դա Ղարաբաղի բնակիչների ժողովրդավարական իրավունքն է։

Русская версия

Լրահոս
0