ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 16 հասցեում գտնվող Չեխովի անվան համար 55 դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (5 գմ):