ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երեկ երեկոյան գրանցել է հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.090 աշխարհագրական կոորդինատներով և օջախի 10 կմ խորությամբ 2.6 մագնիտուդով երկրաշարժ։
Նշված տեղանքը Վրաստան-Հայաստան սահմանային գոտին է՝ վրացական Դմանիսի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
