ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Երևանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռուս զբոսաշրջիկները կցանկանային լինել փետրվարի 23-ին։ Այդ են վկայում Skyscanner տուրօպերատորի ներկայացրած տվյալները։
Երևան մեկնելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկների թիվը գնալով մեծանում է։ Փետրվարի վերջին օրերի համար նախընտրելի ուղղությունների ցանկում Երևանի մասնաբաժինը զգալիորեն աճել է, նշում է տուրօպերատորը։ 2016-ի փետրվարի համեմատ` ամրագրված տոմսերի թիվն ավելացել է 10.5 տոկոսով։
Ամենապահանջված քաղաքների տասնյակում են նաև Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Միներալնիե Վոդին, Կալինինգրադը, Միլանն ու Հռոմը։