ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող համամասնական ցուցակը գլխավորող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնել է, որ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակում են նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Դաշինքի առաջին տասնյակում են նաև Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը և Խաչիկ Սիմոնյանը:
Այսօր՝ փետրվարի 16-ին, 18:00 լրանում է կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու համար օրենքով նախատեսված ժամկետը: