ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Beeline-ը տեղեկացնում է «Իզի Փեյ» ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:
Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝
10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է — 0 ՀՀ դրամ,
51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է — 30 ՀՀ դրամ,
1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է — 0 ՀՀ դրամ:
Նշենք, որ բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի վաճառքի գրասենյակներում, բանկերում, կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով: