ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ին կայցելի Ռուսաստան, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այցի շրջանակում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցությունը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության խնդիրները», — ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը` ուղղված դաշնակցային փոխազդեցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում։