ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով»,– նշված է «Հիդրոմետ» ծառայության հաղորդագրության մեջ:
Երևանում փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կկազմի —18-ից —20 աստիճան, բարձրադիր գոտիներում` —13-ից —15 աստիճան։