ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում`Վանի, Բիթլիսի և Հաքքարիի նահանգներում ձյան աննախադեպ առատ տեղումներ են։ Ձյան հաստ շերտի պատճառով ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Այս մասին գրում է թուրքական sondakika.com կայքը:
Վանում, Բիթլիսում և Հաքքարիում չեն գործում միջնակարգ դպրոցները:
Եղանակային վատ պայմանների պատճառով այս նահանգներում արգելափակվել է 919 բնակավայրի ճանապարհ:
Ինչպես նշում է պարբերականը`Բիթլիսի մի շարք գյուղերում ձյան շերտի բարձրությունը հասել է 183 սմ-ի: