00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը` Թրամփին. Թուրքիան թռչուն չէ, Վրաստանն էլ Georgia չէ

© ARMCOMEDYАрмянская версия обращения президенту США "Кто хочет быть вторым?"
Армянская версия обращения президенту США Кто хочет быть вторым? - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միացել է «Ո՞վ է ուզում լինել երկրորդը» համաշխարհային ֆլեշմոբին` «Հայաստանը երկրորդն է (Այլընտրանքային առաջինը)» անվանումով հոլովակով` հասցեագրված ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հայաստանի էնտուզիաստները որոշել են Թրամփին հայկական ձևով թրոլինգի ենթարկել։

Հայերն աչքի են ընկել նաև այստեղ։ Ի տարբերություն այլ երկրների, որոնք զավեշտալի պայքարի մեջ են մտել ԱՄՆ–ից հետո աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնելու համար, հայ հումորիստները Հայաստանը ներկայացրել են որպես այլընտրանքային առաջին երկիր` առաջարկելով Թրամփին կիսել առաջին տեղը երկու երկրների միջև։ «Հայաստանը բազմադարյա պատմություն ունի. այն ավելի քան 7 հազար տարեկան է։ Դուք կսիրեք Հայաստանը, քանի որ մենք քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք աշխարհում», — ասվում է նամակում։ Բայց այդքանով հոլովակի հեղինակների ասելիքը չի ավարտվում, նրանք շարունակում են փաստարկներով բացատրել Թրամփին, թե ինչու հենց Հայաստանը պետք է ԱՄՆ-ի հետ կիսի առաջին տեղը։

Նրանք վստահեցնում են, որ եթե Դոնալդ Թրամփը քարտեզի վրա գտնի իրենց երկիրը, ապա կտեսնի, որ Հայաստանի սահմանների ուրվագիծը նման է նրա կնոջը` Մելանյա Թրամփին, իսկ դա, անկասկած, դուր կգա նախագահին։ Հումորիստները նշած մյուս առավելությունը Հայաստանում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատան առկայությունն է։ «Դե լավ, երկրորդը», — հումորով նշում է հեղինակը։

Չէ՞ որ Հայաստանում հարգում և սիրում են Թրամփին, իսկ դրա ապացույցը հունվարի 20-ին` ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության օրը, 5 միլիոն հայերի դուրս գալն էր Երևանի փողոցներ։

Հասկանալի է, որ հումորիստները չափազանցնում են ոչ թե բուն փաստը, այլ թվերը, որպեսզի դուր գան նախագահին. Հայաստանում ապրում է մինչև 3 միլիոն հայ, Երևանում` մեկ միլիոնից ոչ ավել, իսկ հունվարի 20-ին առատ ձյան պատճառով փողոց էին դուրս եկել, հավանաբար, միայն ձյուն մաքրողները։ Հոլովակի հեղինակները որոշել են առաջ ընկնել Թրամփի մտքից և պատասխանել են հնարավոր հարցին` ինչու՞ հենց Հայաստանին պետք է ինքը տա առաջնությունը, չէ՞ որ տարածաշրջանում հայերը մենակ չեն։

«Ուշադրություն դարձրեք մեր հարևանին` Թուրքիային։ Պարոն նախագահ, Թուրքիան թռչուն չէ, այլ երկիր (turkey անգլերեն նշանակում է հնդկահավ` խմբ.)։ Թուրքիան այնքան մտացածին երկիր է, որ աշխարհին հայտնի է Ամերիկայի գոհաբանության օրվա խորհրդանիշով», — նշում են հոլովակի հեղինակները։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը միացել է Թրամփի միգրացիոն հրամանի դեմ քննադատությանը

Կեղծ երկրների բաժնում հայ հումորիստները ներառել են նաև Վրաստանը, որն աշխարհին հայտնի է ոչ թե իր անունով` Սաքարթվելո, այլ ամերիկյան Ջորջիա նահանգի անունով։ Վերջում նշվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը վաղուց հարազատներ են, քանի որ հայերն իրենց քրոջը` Քիմ Քարդաշյանին ամուսնացրել են Ամերիկայի որդի Քանյե Ուեսթի հետ։

«Մենք ընդունում ենք, որ Դուք առաջինն եք, բայց մենք էլ արժանի ենք այլընտրանքային առաջինը լինելուն», — նշվում է հոլովակում։

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթը, որում նա ասել էր` Ամերիկան առաջին տեղում է, ծաղրի թեմա է դարձել։ Այս ելույթից հետո աշխարհի մի շատ երկրներում ֆլեշմոբ է սկսվել «Ամերիկան առաջինն է, ո՞վ է ուզում լինել երկրորդն» անվանումով։

Ֆլեշմոբի շրջանակում յուրաքանչյուր երկիր տեսաուղերձ է պատրաստում, որում պատմում է իր պետության առավելությունների մասին և ներկայացնում տեսարժան վայրերը։ Տեսահոլովակում հեղինակները խաղարկում են Թրամփի նախընտրական կարգախոսները` «Ամերիկան առաջին տեղում է», «Կրկին կհզորացնենք Ամերիկան», իսկ տեսանյութն ավարտվում է Թրամփին ուղղված ուղերձով. «Կարո՞ղ է արդյոք իրենց երկիրը երկրորդը դառնալ ԱՄՆ-ից հետո»։

Տեսաուղերձի նախաձեռնողը Նիդեռլանդներն է, որին հետևել է Գերմանիան` աշխարհի մյուս երկրներին կոչ անելով միանալ ։ Այսօր տեսահոլովակների թիվը գերազանցել է 20-ը, դրանց շարքում եվրոպական 17 երկիր կա, աֆրիկյան երկու երկիր` Մարոկկոն և Նամիբիան, ինչպես նաև Իրանը, Ավստրալիան և Վրաստանը։

Русская версия

Լրահոս
0