ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ հանձին Ադրբեջանի` Հայաստանը գործ ունի մի սուբյեկտի հետ, որը ձևացնում է, թե բանակցում է և պատրաստ է հրաժարվել իր ստորագրած` 1994 թ-ի կրակի դադարեցման և 1995 թ-ի պայմանագրերից։
«Մադրիդյան փաստաթուղթը խոսում է այն մասին, որ փոխզիջումները պետք է լինեն փաթեթային, ենթադրեն փուլային գործընթաց: Բայց եթե գործ ունես մի պետության հետ, որը ցանկացած պահին իր պարտավորությունները չի կատարում, ինչը հստակ գիտակցում ենք ոչ միայն մենք, այլ միջնորդները, հասկանալի է դառնում, որ մենք գործ ունենք սուբյեկտի հետ, որի համար բանակցությունները միան քող է, որպեսզի շարունակի իր ոտնձգությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով` Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա։
«Ի սկզբանե Ադրբեջանն այս հարցում ընդունել է ուժային քաղաքականություն և առ այսօր այդ քաղաքականությունը շարունակել է։ Բավական է հիշել Ալիևի վերջին հայտարարությունը, որ այս ամենն իրենց ներքին գործն է, այսինքն՝ Ադրբեջանը չի դադարում պետական մակարդակով ահաբեկչությունը, որը սկսեց Սումգայիթով, Բաքվով, Ստեփանակերտով և շարունակեց ապրիլյան վայրագություններով»,-ասաց ՀՀ փոխարտգործնախարարը
Շավարշ Քոչարյանը հիշեց` երբ Ստեփանակերտը պաշարված էր, Շուշիից ու Խոջալուից հրետակոծություններ էին ընթանում, մարդիկ չէին կարողանում հողին հանձնել իրենց հարազատներին։ Նա կարծում է, որ այսօր էլ Ադրբեջանի վարքագիծը մնացել է նույնը։
Русскя версия