00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուելդանով–Գալստյանի քույրը. Մարատին Բաքվի մեկուսարանում վտանգ է սպառնում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ծագումով ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովա–Գալստյանն Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության մեկուսարանից զանգահարել է քրոջը` Մարիաննային և խնդրել դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի նրան այլևս չտանջեն և, վերջապես, բանտ տեղափոխեն։ Վերջում նա հրաժեշտ է տվել քրոջը և կապն ընդհատվել է։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանին արդեն 9 ամիս է`պահում են Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության մեկուսարանում՝ իբր թմրանյութեր արտադրելու, պահելու և տարածելու համար։ Նրա քույրը` Մարիաննա Միրզոյանը, հուսահատ փորձում է բողոքարկել մեղադրանքը։

«Մարատն ինձ զանգահարեց երեկ ժամը 14։40-ին և խնդրեց, որպեսզի ես կապվեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության հետ և խնդրեմ կասեցնել քննությունը, որպեսզի նրան, վերջապես, բանտ նստեցնեն։ Նա ասաց, որ հոգնել է և այլևս չի կարող այդպես. քննիչը չի հանգստանա, մինչև նրան հանցագործ չդարձնի»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Նա պատմեց, որ Մարատը խնդրել է քրոջն՝ այլևս չգրել իրեն, կապոցներ չուղարկել, իսկ վերջում ասել է, որ նա այլևս եղբայր չունի, իսկ ծնողներն էլ` տղա։ «Մարատը լաց եղավ, և դրանով մեր երկուրոպեանոց հեռախոսազրույցն ընդհատվեց։ Ես այլևս տեղեկություններ չունեմ եղբորիցս»,- ասաց Մարիաննան։

Կինը նախօրեին զանգել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն նրան չի հաջողվել զրուցել ինչ-որ մեկի հետ։ Միայն այսօր նա նամակ է ստացել ռուսական դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Օ. Դմիտրիևայից, որում նա գրում է, որ շփվել է Գալուստյանի փաստաբանի հետ և Մարատի հետ ամեն ինչ կարգին է։

«Նա ինձ գրել է, որ եղբորս մոտ ամենի ինչ կարգին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ եղբորս կյանքը վտանգի մեջ է։ Ես չեմ հասկանում, թե ինչ են անում Ռուսաստանը, ԱԳՆ-ն, Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը»,- ասաց Մարիաննան։ Վերջերս Մարատի առողջական վիճակը վատացել է, նրան արդեն 10 ներարկում են արել` վիճակի բարելավման համար։ Մարիաննան չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում եղբոր հետ, քանի որ նրանց զրույցն ընդհատվել է։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բլոգեր Լապշինի հետ կապված իրավիճակը խայտառակություն է որակել - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Լապշինի գործը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել է հունիսի 9-ին Ադրբեջանի ՔՕ 234 հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասով` թմրանյութերի արտադրության, պահպանման, շրջանառության և տեղափոխման համար։ Միրզոյանի խոսքով` եղբայրը երբեք չի առնչվել թմրանյութերի հետ, իսկ այսօր արդեն նրան լրտեսության մեջ են մեղադրում։

Մարատի կալանքի մասին քույրն իմացել է նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, որին 15 օր ձերբակալել են քննչական մեկուսարանում միայն նրա համար, որ գործնական հարաբերությունների է ունեցել նրա հետ։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ազգային ենթատեքստ չի տեսնում Բաքվում ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանի կալանքի մեջ։

Русская версия

Լրահոս
0