ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունը և ռադիոն գործարկել են թեմատիկ տեսաուղերձ` ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер!» մրցույթի մասնակիցներին աջակցելու համար։ Խորագրի շրջանակում Հայաստանի մասնակիցներ Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը սկայպ զրույցների ձևաչափով կարող են պատմել մրցույթին պատրաստվելու, տաղանդավոր երեխաների ու պրոֆեսիոնալ մանկավարժների հետ շփվելու մասին, ինչպես նաև խորհուրդներ և քաջալերանքի խոսքեր լսել Հայաստանի հայտնի երաժիշտներից։ Նախագծին արդեն մասնակցել են երգչուհիներ Քրիստինե Պեպելյանը և Աննա Խաչատրյանը։ Առաջիկայում խորագրի հյուրերը կլինեն երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Էրիկ Կարապետյանը։
«Համոզված եմ, որ մրցույթը գեղեցիկ շրջան կդառնա Սաբինայի և Անգելինայի կյանքում, նրանք կկարողանան ոչ միայն զարգացնել վոկալային և արտիստական հմտությունները, այլև անմոռանալի տպավորություններ ստանալ», — ասել է Քրիստինե Պեպելյանը։
Անգելինա Պապիկյանն արդեն մասնակցել է «Ты супер!» նախագծի առաջին եթերին և ժյուրիի անդամների միաձայն որոշմամբ անցել հաջորդ փուլ։
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
Sputnik-ն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս հետևել մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափում։
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց-ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: