ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. 2017 թվականի փետրվարի 22¬-28¬-ը Սոչիում անցկացվող III ձմեռային Համաշխահային զինվորական խաղերի նոր դեսպան է դարձել շոումեն, կատակերգու դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը, գրված է Համաշխահային զինվորական խաղերի կայքում։
«Պաշտպանության նախարարի հետ մենք սերտորեն կապված ենք, և ես միշտ շատ ուշադիր եմ նրանց սոցիալ-հասարակական նախագծերին։ Անցյալ տարի, օրինակ, ես գլխավորեցի Ռուսաստանի ռազմա¬մարտավարական ֆեդերացիան և ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում «Յունարմիայի» շարժման համառուսաստանյան ռազմամարտավարական խաղերի նախապատրաստմանը, որն անցկացվելու է ՊՆ-ի հովանու ներքո»,- ասել է Գալուստյանը։
Շոումենը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է դառնալ III ձմեռային Համաշխահային զինվորական խաղերի նոր դեսպան։
Նա ընդգծել է, որ Համաշխարհային զինվորական խաղերը հատուկ դերակատարություն ունեն աճող սերնդի դաստիարակության գործում։
Խաղերի դեսպան են դառնում, որպես կանոն, իրենց տաղանդով, բացառիկությամբ, համառությամբ և մասնագիտությանը նվիրվածությամբ հասարակության մեջ հեղինակություն և հարգանք վայելով անձինք։ Ավելի վաղ այդ խաղերի դեսպան էին հայտարարվել Ելենա Իսինբաևան, Նիկիտա Միխալկովը, Սվետլանա Խորկինան, Սվետլանա Իշմուրատովան և Սոֆյա Վելիկայան։ Դեսպանի առաքելությունն է Համաշխահային զինվորական խաղերը ներկայացնող ուժեղագույն զինծառայող մարզիկների հայտնաբերել և հանրաճանաչ դարձնել նրանց։