00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարո Ստեփանյանի «Սիմֆոնիկ պարերն» առաջին անգամ կհնչեն Երևանում

© Sputnik / Asatur YesayantsЧетвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Сергей Смбатян
Четвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն» այս տարի կնվիրվի հայ խորհրդային կոմպոզիտոր Հարո Ստեփանյանին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Փետրվարի 15-28-ն անցկացվող «Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի» շրջանակում կկայանա սիմֆոնիկ և կամերային հինգ համերգ, որոնց ընթացքում ի թիվս շատ ստեղծագործությունների, կներկայացվեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Փառատոնն իսկական տոն կդառնան դասական երաժշտության սիրահարների համար։

«Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անցկացվող միջոցառման շրջանակում առաջին անգամ կհնչեն Հարո Ստեփանյանի «Սիմֆոնիկ պարերն» ու կամերային ստեղծագործությունները, որոնք հայտնաբերվել են մաեստրոյի արխիվում և թվայնացվել», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն լրագրողներին ասաց «Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի» գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը։

Կհնչեն Կկոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի սիմֆոնիկ պոեմը, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի քանոնի կոնցերտը, ֆրանսիացի դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի կոնցերտ սոպրանոյի ու կամերային նվագախմբի համար և մի շարք այլ ստեղծագործություններ։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Սմբատյան, Վարդան Աճեմյան, Արմենուհի Ղազարյան, Սարգիս Բալբաբյան
П/к, посвященная старту 8-го фестиваля Армянского композиторского искусства. Сергей Смбатян, Вардан Ачемян, Арменуи Казарян и Саркис Балбабян - Sputnik Արմենիա
Սերգեյ Սմբատյան, Վարդան Աճեմյան, Արմենուհի Ղազարյան, Սարգիս Բալբաբյան

Փառատոնի նպատակն է երկար տարիների պատմություն ունեցող հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը:

Փառատոնը նպատակ ունի կապ ստեղծել հայ կոմպոզիտորական արվեստի սերունդների միջև, արժևորել մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, հանրայնացնել, ներկայացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ։

Այս տարի արդեն թվայնացվել է Հարո Ստեփանյանի ստեղծագործություններից 15-ը։ Սա կոմպոզիտորի ժառանգության միայն փոքր մասն է։ Փառատոնն այս անգամ նվիրվել է Ստեփանյանին, քանի որ այս տարի նշվում է կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանը։

«Այս փառատոնի մասին խոսելը մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Գաղափարը մեկն է` լայն հասարակությանը ծանոթացնել տաղանդավոր մարդկանց հետ, որոնք հայտնի են միայն մասնագետների նեղ շրջանակին», — ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի կարևորությունն ընդգծեցին նաև կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն ու ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը։ Անցյալ տարի փառատոնը նվիրվել էր հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին։

Русская версия

Լրահոս
0