00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք նախկին պաշտոնյաներ՝ իշխանության համար պայքարում

© Sputnik / Asatur YesayantsНовый политический союз "Дашинк". Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян
Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով: Երեք նախկին պաշտոնյաները չեն բացառում, որ դաշինքին կմիանան նաև այլ ուժեր:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր ստորագրեց համագործակցության հուշագիր: Բացի Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում», Րաֆֆի Հովհաննիսյանի`«Ժառանգություն» կուսակցություններից ու նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, դաշինքի մաս են կազմում նաև Տիգրան Կարապետյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական» և «Արդարություն» կուսակցությունները, մի շարք իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ, որոնց թվում՝ «Արդար դատավորներն» ու «Կարմիր բերետները»: Վերջինները, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ընտրական պայքարում պետք են գալու: 

«Մեր բոլորի անցած ուղին պայքար է, որն ապացուցում է, որ մենք պայքարից երբեք չենք խուսափել»,- իր ելույթում նշեց Արմեն Մարտիրոսյանը,- «պայքարի մի նոր օջախ է ձևավորվել: Նոր օջախը կրելու է «Վ.Օսկանյան- Ր. Հովհաննիսյան- Ս.Օհանյան» գլխագիրը, և մենք այդ գլխագրի տակ գնալու ենք դեպի հաղթանակ»:

Ընտրական գործընթացում ու դրանից հետո հնարավոր հանրահավաքային պայքարի մասին հարցին, նախկին նախարար Սեյրան Օհանյանը խուսափողական պատասխան տվեց. ՙԵս առաջարկում եմ, որ մենք խաղաղ պայմաններում, Սահմանադրությամբ ընձեռված ձևով և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը և ժողովրդին տանենք նրան, որ բարեկիրթ ձևով կատարեն իրենց ընտրությունը՚,- ասաց Ս. Օհանյանը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանովը՝ Սեյրան Օհանյան–Վարդան Օսկանյան դաշինքի մասին

Իշխանության հետ համագործակցելու, ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, Սեյրան Օհանյանը հստակ պատասխան չտվեց, փոխարենը իշխանության հետ ցանկացած համագործակցության հնարավորություն հերքեցին նրա դաշինքակից գործընկերները:

«Իշխանության հետ համագործակցությունը միանշանակ բացառում ենք, բոլոր մյուսների առաջ մեր դռները բաց են»,- ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Որևէ մեկի հետ չեմ բացառում մեր համագործակցությունը,- նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ «լայն կոնսոլիդացիայի կողմնակից» է,- «ինձ համար՝ «Ժառանգության» համար, ընտրությունները պայքար են, այդ պայքարի որ պահին որևէ մի ուժ կցանկանա օգնել, միանալ, աջակցել, խնդիր չեն տեսնում»:

Դաշինքի ղեկավարները պատասխանեցին նաև դաշինքի ու իրենց հասցեին Վիկտոր Դալլաքյանի ու Սամվել Բաբայանի հնչեցրած գնահատականներին:

Арам Саргсян - Sputnik Արմենիա
Արամ Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան–Հայրիկյան դաշիքնը

«Ես նախ չեմ լսել, թե ինչ է ասվել: Ընդհանրապես ո՛չ ցուցակի, ո՛չ այդ տեսակ տեխնիկական բանակցություններին ոչ մի մասնակցություն չեմ ունեցել: Մեր կողմից ստեղծվել է աշխատանքային, բանակցային խումբ, որը վարել է այդ բանակցությունները: Իմ տեղեկատվությունը եղել է միայն նրանցից: Իսկ այդ բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ տեղ ու դեր չի ունեցել»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակից ինքը ևս տեղյակ չէ:

«Սամվել Բաբայանի հետ մենք մտերիմ ենք, բայց որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»,- նույն հարցի շուրջ լրագրողների հարցին այսպես պատասխանեց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, Վիկտոր Դալլաքյանն այսօր, խոսելով երեք նախկին նախարարների ձևավորած դաշինքը լքելու իր և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի դրդապատճառների մասին, ասել էր, որ դրանում հրապարակային գործունեություն պայմանավորվածությունները փոխարինվել էին ստվերային գործարքներով:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյան - Sputnik Արմենիա
1/5
Արմեն Մարտիրոսյան
© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա
2/5
Վարդան Օսկանյան
© Sputnik / Asatur Yesayants Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա
3/5
Սեյրան Օհանյան
© Sputnik / Asatur Yesayants«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը - Sputnik Արմենիա
4/5
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը
© Sputnik / Asatur Yesayants«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքը. Տիգրան Կարապետյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքը. Տիգրան Կարապետյան - Sputnik Արմենիա
5/5
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքը. Տիգրան Կարապետյան
1/5
Արմեն Մարտիրոսյան
2/5
Վարդան Օսկանյան
3/5
Սեյրան Օհանյան
4/5
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը
5/5
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքը. Տիգրան Կարապետյան

Մասնավորապես, նրա խոսքով` փետրվարի 6-ին իրենց կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու ներկայացրել ցուցակ, որի առաջին 10 անդամներից 7-ը «Համախմբում»-ից են: Ըստ Դալլաքյանի` դաշինքի առաջին տասնյակում ներառված են Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7-րդ տեղում Արմեն Մարտիրոսյանը, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Մարգարյանը:

Լրահոս
0