ԵՐԵՎԱՆ« 13 փետրվարի — Sputnik. «Բանանցը» Թուրքիայում ուսումնամարզական հավաքի շրջանակում 0:2 հաշվով պարտվել է ղազախական «Կայսարին»:
Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը 2 գոլերն էլ բաց է թողել առաջին խաղակեսում:
Հանդիպման 28-րդ րոպեին թիմերի ֆուտբոլիստների միջև հրմշտոց է սկսվել։ Չկարողանալով կանխել` մրցավարը թիմերից մեկական խաղացող է հեռացրել:
Կրքերը թեժացել են։ «Կայսարի» ֆուտբոլիստը հարվածել է Հակոբ Համբարձումյանին, ինչից հետո հրմշտոցին մեծ թվով ֆուտբոլիստներ են մասնակցել:
Խաղի վրացի մրցավարը մեկական կարմիր քարտ է ցույց տվել թիմերի ֆուտբոլիստներին:
Երևանյան թիմը հաջորդ ստուգողական խաղն անցկացնելու է փետրվարի 15-ին՝ մրցելով «Ալտին Ասիրի» հետ: