00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաղ գլխի հետ» կամ ինչպես գերմանացին կերտեց Արոնյանի դիմաքանդակը

© Sputnik / Karen Yepremyan Скульптор бюста Левона Ароняна Бертран Фрейслебен
Скульптор бюста Левона Ароняна Бертран Фрейслебен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բերտրան Ֆրեյսլեբենը գերմանացի քանդակագործ է, որը կերտել է Գերմանիայի նախագահների ու հանրահայտ մարդկանց կիսանդրիները։ Հերթը հասավ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին։ Այսօր նա առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց խոստացած կիսանդրին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի-Sputnik. Հայաստանի հավաքականի առաջատար, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի դեմքն ասիմետրիկ է, ասաց քանդակագործը։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել դեմքի երկու կողմերին` ձախը պայծառ է, միշտ ժպտացող, իսկ աջը` խորամանկ։

«Ուզում էի ցույց տալ` ինչքան խորն է ու խաղատախտակի առաջ ինչպիսի խորամանկություններ է ստեղծում իր մրցակցի համար։ Դեմքին տվել եմ նաև թեքություն, ճիշտ ինչպես շախմատում, երբ մրցակցիդ ցույց ես տալիս քո քայլերի մի ուղղությունը, իսկ դու շարժվում ես այլ ուղղությամբ։ Սա ինձ համար խաղ է գլխի հետ»,-ասաց քանդակագործը։

© Sputnik / Karen Yepremyan Լևոն Արոնյանի կիսանդրին
Бюст Ароняна  - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի կիսանդրին

Բերտրան Ֆրեյսլեբենը պատմեց` Արոնյանը պարզ ու միաժամանակ խորը անձնավորություն է, ինչն աշխատանքն ավելի թեթև դարձրեց։

«Լևոնը եկավ հեծանվով։ Երբ սկսեցինք աշխատել, միանգամից հասկացանք, որ մեր աշխատանքները նման են իրար։ Ընկերական մթնոլորտ էր, միասին սուրճ էինք խմում ու աշխատում։ Արոնյանը շատ պայծառ անձնավորություն է։ Ցանկացած թեմայի մեջ տեսնում էի առարկայի ոգին հասկանալու և մտորելու նրա խոր ցանկությունը»,-ասաց նա։

Քանդակագործը պատմեց, որ հիացած է Հայաստանով, որը, փոքրիկ երկիր լինելով, շախմատային լուրջ հաջողություններ ունի։ Հիացած է նաև Արոնյանով, ով իր կյանքը նվիրել է շախմատին։

«Ես շատ եմ գնահատում այն, թե ինչ է անում Հայաստանը շախմատի համար, ես շախմատի մեծ սիրահար եմ։ Դրա համար էլ ցանկություն առաջացավ կերտել շախմատի հսկային»,-ասաց նա։

© Sputnik / Karen Yepremyan Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոլին
Ариана Каоли - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոլին

Հանդիպմանը չկարողացավ ներկա գտնվել Լևոն Արոնյանը, ներկա էր նրա կինը` Արիանա Կաոլին։ Նա տեղեկացրեց, որ Արոնյանը լուրջ մրցաշարի է պատրաստվում, դրա համար էլ չներկայացավ։ Հետո կատակով հայտնեց` նման նորությունները մրցաշարից առաջ բացասաբար են ազդում Արոնյանի վրա, քանի որ նրա «ես»-ը խանգարում է։

«Հայաստանում ամեն ինչ անում են ոգով, շախմատ էլ են խաղում ոգով։ Եթե ժամանակ ունենաք, գնացեք ու տեսեք Երվանդ Քոչարի գործերը որպես ասվածի ապացույց»,-քանդակագործին դիմեց Կաոլին։

Նա փոխանցեց Լևոն Արոնյանի խոսքերը` արվեստն ու շախմատն առաջմղիչ ուժ ունեն, քանդակագործությունն ու շախմատը մեծ ոգի են պարունակում։

Լրահոս
0