00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիները` Թրամփին. մի լսեք հայերին

© AP Photo/Andrew HarnikИнаугурация избранного президента США Дональда Трампа
Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը միացել է «Ո՞վ է ցանկանում լինել երկրորդը» համաշխարհային ֆլեշմոբին և նկարել իր տեսանյութը` հասցեագրված ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ֆլեշմոբը ցուցադրում է, թե ինչպես է համաշխարհային հանրությունն արձագանքում Թրամփի երդմնակալության ելույթին, որում ամերիկացի նախագահն ընդգծել է ԱՄՆ–ի գերազանցությունը։

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որում նա նշում է` «Ամերիկան առաջին տեղում է», ծաղրի թեմա է դարձել։ Այս ելույթից հետո աշխարհի մի շատ երկրներում ֆլեշմոբ է սկսվել հետևյալ անվանումով` «Ամերիկան առաջինն է, ո՞վ է ուզում լինել երկրորդը»։

Ֆլեշմոբի շրջանակում յուրաքանչյուր երկիր տեսաուղերձ է պատրաստում, որում պատմում է իր պետության առավելությունների մասին և ներկայացնում տեսարժան վայրերը։ Տեսահոլովակում հեղինակները խաղարկում են Թրամփի նախընտրական կարգախոսները` «Ամերիկան առաջին տեղում է», «Կրկին կհզորացնենք Ամերիկան», իսկ տեսանյութն ավարտվում է Թրամփին ուղղված ուղերձով. «Կարո՞ղ է արդյոք իրենց երկիրը երկրորդը դառնալ ԱՄՆ-ից հետո»։

Տեսահոլովակներում հեղինակները երկու-երեք րոպեով նմանակում են Թրամփի ելույթի ոճը և արտահայտությունները, սակայն «դիպչում» են նաև հարևաններին։ Այսպես, Վրաստանի տեսահոլովակում, որը կոչվում է «Վրաստանը ողջունում է Թրամփին/Ամերիկան առաջինն է, Վրաստանը` երկրորդը», հեղինակներն ընդգծում են իրենց պետության և գրերի հնությունը։

«Մեր այբուբենն ամենահինն է Եվրոպայում և դա ճշմարտություն է։ Եթե ինչ-որ մեկը կասկածի տակ դնի այդ փաստը, ապա իմացեք` նրանք ստում են։ Մի լսեք նրանց, հատկապես հայերին», — ասվում է տեսաուղերձում։

Վրացական այբուբենի ծագման մասին վեճերը մինչ օրս չեն դադարում։ Հայերը նշում են, որ վրացական այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Վրացիներն իրենց գրերի ստեղծումը կապում են վրացական Փառնավազ արքայի անվան հետ (մ.թ.ա. 3-դր դար), թեև դրա հետ կապված ոչ մի վկայություն չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ հարևանները չեն կարողացել չօգտվել առիթից և չպատմել աշխարհի ցավոտ թեմայի մասին։ Տեսահոլովակի հեղինակները Թրամփին ուղղված երեքրոպեանոց ուղերձում խորհուրդ են տալիս փորձել աշխարհի ամենահին գինին` վրացականը, և խմել ոչ թե փոքր կումերով, ինչպես դա սովորաբար անում են սոմելյեները, այլ մեծ գավաթներով, ինչպես վայել է խմիչքն իրապես գնահատողներին։

Պատմությունն ապացուցում է հակառակը. գինեգործության հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, առաջին գինին պատրաստվել է Հայաստանում մ.թ.ա. շուրջ 4000 տարի առաջ։

Այդ մասին վկայում են Արենի գյուղի շրջակայքում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանի հետքերը։ Սակայն հոլովակի հեղինակները չեն բավարարվել այդքանով և անդրադարձել են նաև Եվրոպային։ Վրացիներն իրենց ուղերձում ընդգծում են, որ իրենք առաջին եվրոպացիներին են, իսկ մյուսները կեղծ են։ Վրացի էնտուզիաստները չեն շրջանցել նաև Ռուսաստանը, որին ներառել են հոլովակի մեջ։

«Ո՞վ է ուզում լինել երկրորդը Ամերիկայից հետո» ֆլեշմոբը բառացիորեն պայթեցրել է համացանցը։ Թրամփի թրոլինգն ապացուցում է, որ աշխարհը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են ամերիկացիները խիստ Հիլարիի փոխարեն ընտրել սկանդալային Թրամփին։ Սակայն ինչ էլ լինի, ակնհայտ է մի բան. ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելն աշխատանք է ապահովել ամբողջ աշխարհի կատակերգակներին։

Տեսաուղերձի նախաձեռնողը Նիդեռլանդներն է, որին հետևել է Գերմանիան` կոչ անելով միանալ աշխարհի մյուս երկրներին։ Այսօր տեսահոլովակների թիվը գերազանցել է 20-ը, դրանց շարքում եվրոպական 17 երկիր կա, աֆրիկյան երկու երկիր` Մարոկկոն և Նամիբիան, ինչպես նաև Իրանը, Ավստրալիան և Վրաստանը։ Սպասվում է, որ հաջորդ տեսաուղերձը կլինի Հայաստանից։

Русская версия

Լրահոս
0