ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Պարզվում է, բրիտանացի երգչուհի Ադելի Hello —ն ոչ միյան հանդիսատեսի սրտերն է գրավել։ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հենց այս սինգլը։ Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:
Նշենք, որ Ադելի Hello —ի հետ այս նույն անվանակարգում էին ներկայացված Բեյոնսեի «Formation»), Ջասթին Բիբերի «Love Yourself», Լուկաս Գրեհեմի «7 Years» և Մայք Պոզների «I Took a A Pill in Ibiza» երգերը:
«Լավագույն նոր կատարող» —ն այս տարի Chance the Rapper-ն է:
«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգով: Երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:
Ծանոթացեք նաև մյուս անվանակարգերի հաղթողներին՝
«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,
«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,
«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya: