Անգելինայի խոսքով՝ նրան դուր են եկել ժյուրիի բոլոր անդամները, սակայն իր համար ամենից շատ հոգեհարազատ է երգչուհի Յոլկան:
Մրցույթի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 11-ին, դատավորները միաձայն «կողմ» են քվեարկել Անգելինայի օգտին: Շոուի մասնակիցներին գնահատել է չորսհոգանոց ժյուրին, որի կազմում ներառված են ՌԴ առաջատար երաժիշտներ և պրոդյուսերներ: Նրանց շարքում են՝ երգչուհի Յոլկան և երգիչ Ստաս Պյեխան, երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, ինչպես նաև օպերայն և էստրադային երգչուհի Մարգարիտա Սուխանկինան:
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
Հայաստանը միջազգային երգի մրցույթում ներկայացնում է երկու մասնակից` Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։ Sputnik-ն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս հետևել մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափով։