00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական երջանկության որոնումներում

© Личный архив С. и Л. Сезар и Лусине с дочкой Мари
Сезар и Лусине с дочкой Мари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտում մեկնարկել է «Քաղաքացիական լրագրություն չաշխատող կանանց համար» ուսուցանող նախագիծը: Մասնակիցներից մեկը՝ երաժիշտ, երգերի հեղինակ և կատարող, տեղի առաջին բարդ-ակումբի ղեկավարը նկարագրել է սիրիահայի ընտանիքի և ղարաբաղցի հայուհու պատմությունը:

Ջուլիետա Առուստամյան՝ հատուկ Sputnik Արմենիայի համար

Դրոշով երեխայի լուսանկարի տակ Լուսինեի դրած Like-ը դարձել է Սեզարի հետ պատահական ծանոթության, իսկ հետո էլ Facebook-ում ընկերության առիթ: Երկու տարի անց նա Սիրիայից ժամանել է Ղարաբաղ, որտեղ ապրում էր Լուսինեն, և նրանց հարաբերություններն աստիճանաբար ռոմանտիկ բնույթ են ստացել:

Սեզար Թաթլեյանը ծնվել և մեծացել է Դամասկոսի կենտրոնում: Կյանքից և հեռանկարներից գոհ է եղել: Սակայն, երբ սկսվել է պատերազմը, ամեն ինչ փոխվել է: Մարտական գործողությունները և գնդակոծություններն ավելի են մոտեցել տանը: Ամենուրեք տիրել է վտանգը: Նա կորցրել է խոշոր ձեռնարկությունում ինժեներ մեխանիկի սիրելի աշխատանքը: Սեզարը կանգնել է երկընտրանքի առաջ՝ գնալ կռվելու կամ մեկնել արտասահման:

Ученики старших классов и воспитанники детского сада пишут письма армянским солдатам и ровесникам, проживающим в приграничных селах - Sputnik Արմենիա
Դպրոցականները նամակներ են գրել Ղարաբաղում ծառայող զինվորներին

Երկրի ընտրությունը հեշտ չէր, թեև կանխատեսելի էր: Սեզարը Հայաստանի կրկնակի քաղաքացիությունը նախընտրել է Եվրոպայում փախստականի կարգավիճակից: Եվ ահա 9 ամիս երկարատև սպասումից և փաստաթղթերի ձևակերպումից հետո նա ժամանել է Երևան, որպեսզի անձնագիր ստանա և փորձի երջանկություն գտնել: Սկզբից երիտասարդը դիմել է կազմակերպությունների, որոնք կոչված են օգնել փախստականներին և ապշել մարդկանց անտարբերությունից: Պարզվել է, որ ոչ մի կազմակերպություն չի զբաղվում փախստականների բնակության և աշխատանքի տեղավորելու հարցերով:

Լսելով փակ շրջանով պտտվելու մասին հիշողությունները՝ ես կես խոսքից հասկանում էի Սեզարին, քանի որ ինքս «վայելել էի» Սումգայիթից փախստականի դրության բոլոր դժվարությունները: Իմ մեջ աճող վրդովմունքին գումարվում էր զրուցակցիս դաստիարակվածությամբ և զսպվածությամբ հիացմունքը:

Սեզարը պատմում էր, թե ինչպես քիչ է մնացել ծեծկռտուքի մեջ մտնի զինված պահակի հետ, երբ վերջինն առանց բացատրությունների թույլ չի տվել, որպեսզի նա մտնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենք: Գլուխը կախելով՝ նա հիշեց նաև մեկ այլ տհաճ պատմություն. կազմակերպություններից մեկում նրան որպես օգնություն առաջարկել են մթերքով արկղ, իսկ երբ նա հրաժարվել է, խնդրել են բլանկ լրացնել ընտանիքի բոլոր անդամների անունով, որպեսզի «օգնությունը տան մյուս կարիքավորներին»…

Команда КВН С хлебом и солью город Степанакерт - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը կմասնակցի Սոչիի փառատոնին

Կորցնելով որևէ մեկից օգնություն ստանալու հույսը՝ Սեզարը սկսել է ինքնուրույն աշխատանք որոնել՝ ռեզյումե թողնելով մայրաքաղաքի բոլոր ձեռնարկությունների և գործարանների ընդունարաններում: Բայց բյուրոկրատական քաշքշուկը, երբեմն էլ պաշտոնյաների ցուցադրական բռիությունը սպանել են վերջին հույսը:

Երիտասարդը, որը սովորել է Սիրիայում հայերի նկատմամբ հարգալից վերաբերմունքին, ավելի հաճախ է իրեն զգացել նվաստացած և խաբված: Արդեն մեկ ամիս է՝ Երևանի հյուրանոցում բնակվելու ժամկետը մոտեցել է ավարտին, փողերը վերջացել են, իսկ մասնագիտությամբ աշխատանք գտնելու ջանքերն ապարդյուն են եղել:

Այդ ժամանակ Սեզարը փորձել է աշխատանք գտնել Ղարաբաղում, ուր նա մեկնել է իր միակ ծանոթի՝ Լուսինա Առուշանյանի հրավերով, որի հայրը մահացել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ նա ընդամենը հինգ տարեկան է եղել: Քույրն ու եղբայրն ավելի լավ կյանքի ակնկալիքով տեղափոխվել են Ռուսաստան, իսկ նա չի ցանկացել մենակ թողնել մորը:

© Sputnik / Личный архив С. и Л. Սեզարը և Լուսինեն
Сезар и Лусине - Sputnik Արմենիա
Սեզարը և Լուսինեն

Այստեղ Սեզարը գտել է աշխատանք և սեր, հիփոթեքով բնակարան է գնել Շուշիում, ամուսնացել և դարձել երջանիկ հայր: Ես այնպես էի ուզում ավարտել այս պատմությունը լավատեսական նոտայով: Բայց իմ պարտքն է պատմել ճշմարտությունը՝ չզարդարելով այն ցանկալի ստով:

Դժբախտաբար, Սեզարի հիասթափությունների շարքը Ղարաբաղ գնալով չի ավարտվել: Նա կրկին կորցրել է աշխատանքը, իսկ 2016թ-ի ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել, թե ինչքան մոտ է պատերազմը տանը: Հիմա, երբ սիրելի Լուսինեն և աղջիկը՝ Մարին, նրա կողքին էին, դա հատկապես սուր էր զգացվում: Երիտասարդ հայրն անհանգստանում է աղջկա ապագայի և կրթության համար:

Նա խոստովանում է. «Ես ավելի հաճախ եմ մտածում այլ երկիր տեղափոխվելու մասին, քանի որ շատ պատճառներով չեմ կարող այստեղ ապրել, նույնիսկ եթե ես ունենամ անվճար բնակարան և սեփական բիզնես»:

…Ես շփոթված տուն վերադարձա: Վատ էի զգում այն մտքից, որ մեր՝ առայժմ չճանաչված, Ղարաբաղից ևս մեկ կարգին ընտանիք կհեռանա…

Руссская версия

Լրահոս
0