ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ։
Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, այդ ընթացքում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց:
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: