Երաժիշտ Վահան Նահապետյանը, որն ինքը տեսողության խնդիր ունի, երաժշտական ձևավորմամբ գեղարվեստական, պատմական ստեղծագործություններ է թվայնացնում, որոնք մեծ լսարան են նվաճել նաև տեսողական խնդիրներ ունեցողների մեջ։
Երաժիշտը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ֆինանսական խնդիրներ են առաջանում, մասնավորապես, ձայնագրությունները համացանցում տարածելու գործում, երաժշտության ներքո ընթերցելու հարցում։
Վահան Նահապետյանը նշեց, որ այդ հարցում նրան շատ դերասաններ օգնում են՝ անվճար կարդալով։ Նա նշեց, որ այդ առումով շնորհակալ է Լուիզա Ղամբայանին, Միքայել Պողոսյանին, Ռաֆայել Քոթանջյանին, Նաիրա Շահիրյանին, Արթուր ՈՒթմազյանին, Դավիթ Հակոբյանին, Գայանե Մկրտչյանին և այլոց։
Վահան Նահապետյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել Ամալյա Պապյանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարում։