ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում: 66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է:
Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը:
80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: